ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Եկեղեցու բանադրանքն անմիջապես առաջ է բերելու իշխանության լեգիտիմության հարցը

Եկեղեցու բանադրանքն անմիջապես առաջ է բերելու իշխանության լեգիտիմության հարցը
05.07.2025 | 14:04

Լավ է, որ մեր հոգևոր հայրերը վերջապես սկսել են խոսել բանադրանքի մասին։ Շատերն են հարցնում, թե դա ի՞նչ կտա մեզ, արդյոք ավելի չի՞ սրի իրավիճակը և այլն։ Այս հարցերի շուրջ իմ պատկերացումները հանգամանորեն ներկայացրել եմ մի քանի հարցազրույցներում, ուստի այստեղ կարճ կասեմ։

Եկեղեցու բանադրանքն անմիջապես առաջ է բերելու իշխանության լեգիտիմության հարցը։ Մենք գիտենք, որ սրանք վաղուց այլևս լեգիտիմ չեն, բայց աշխարհը չգիտի կամ ձևացնում է, թե չգիտի։ Չգիտի, որովհետև կապիտուլյանտն ամեն առիթով միջազգային հարթակներում խոսում է միայն ինչ-որ հեղափոխությունից, ժողովրդի ընտրությունից, խաղաղության խաչմերուկից, սպասվող պայմանագրից ու նման այլ աչքակապություններից։ Ու ոչ մի բառ Արցախից ու արցախցիներից, Բաքվում խոշտանգվող գերիներից, Ադրբեջանի ահագնացող ագրեսիայից ու, ընդհանրապես, իրական սպառնալիքներից։

Բանադրանքի լուրը կայծակնային արագությամբ տարածվելու է աշխարհով մեկ ու տեղիք է տալու բազմաթիվ վերլուծությունների։ Այդ իրադարձությունը չեն կարողանալու անտեսել, որովհետև նոր աշխարհում դրա նախադեպը չկա։ Պատկան ու ոչ պատկան ատյանները վերջապես փորձելու են հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում, ու արդյունքում, կրկնում եմ՝ առաջ է գալու «ընտրվածի» լեգիտիմության հարցը։ Ինքներդ դատեք․ ինչպե՞ս կարող է լեգիտիմ համարվել մեկը, որը բանադրվել է 10 մլն հետևորդ ունեցող Եկեղեցու կողմից։ Բնականաբար, լեգիտիմության խնդիր ունեցողի հետ ոչ Ադրբեջանը, ոչ էլ որևէ մեկը ոչ մի թուղթ չի ստորագրի, նույնիսկ, եթե սա խոստանա նոր տարածքներ ու ,, «ինքնիշխանության» վերջին փշրանքները։

Վերջապես, բանադրանքը մեզ օդ ու ջրի նման պետք է գալու առաջիկայում, երբ նոր, ազգային իշխանությամբ փորձենք կորցրածը գոնե մասամբ վերականգնել։ Առանց դրա ոչինչ չենք կարողանալու անել, որովհետև ամեն ձեռնարկի դեպքում մեր աչքն են խոթելու սրա ստորագրած հայտնի ու դեռևս անհայտ փաստաթղթերը։

Այս ամենից զատ, Եկեղեցին իրավունք ունի ինքնապաշտպանվելու և ինքնապահպանվելու, իսկ սա չի նահանջելու, սրա սադրիչ գրառումները կասկած չեն թողնում, որ ամենասարսափելին դեռ առջևում է։ Դեպի Եկեղեցի հաջորդ մենթարշավի արդյունքում էլ բանադրող չի լինի։

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 2078

Մեկնաբանություններ